կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

2022 թվականին Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսկան։ Այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։

Նա հավելել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը:

«Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանունակության զարգացումը չի կարող որևէ մեկին անհանգստացնել։

Փաշինյանը գնահատել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները՝ նշելով, որ դրանք գտնվում են հատկապես դինամիկ փուլում։

  • Կիսվել: