չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը նոյեմբերի 9-ին պայմանագրեր չեն կնքելու. աղբյուր

Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը նոյեմբերի 9-ին պայմանագրեր չեն կնքելու. աղբյուր

 Տարածված լուրերը առ այն, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են կնքել եռակողմ պայմանագրեր, որոնցով երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և կլուծվեն տարածաշրջանային կոմունիկացիոն խնդիրները, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հավաստեց Ռուսաստանի կառավարությանը մոտ իր աղբյուրը:

«Հայաստանը արդեն մեկ անգամ 1991 թվին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի անգամ պետք է ճանաչի, դրա անհրաժեշտությունը բնավ չկա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Պաշտոնական որևէ մեկնաբանություն տարածվող լուրերի առնչությամբ InfoPort.am-ին չհաջողվեց ստանալ` վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հեռախոսը անընդհատ զբաղված էր, իսկ Արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Վահան Հունանյանինը` անհասանելի:

Նշենք, որ երեկ երեկոյան Aliqmedia.am կայքը, հղում կատարելով իր հավաստի աղբյուրների վրա, հաղորդել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են կնքել եռակողմ պայմանագրեր, որոնցով երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և կլուծվեն տարածաշրջանային կոմունիկացիոն խնդիրները:

  • Կիսվել: