երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը․ Չավուշօղլու

Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը․ Չավուշօղլու

«Շուշիի հռչակագրի» շնորհիվ բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը հասավ ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի եւ Ադրբեջանի ապագան եւ ճակատագիրը սերտորեն կապված են»,- ընդգծել է նա։ 

Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո, որը վերջ դրեց տարիներ տեւած ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասը բախվեց նոր իրողությունների, եւ ճանապարհ հարթվեց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար։

«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը։ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 24-ին Վիեննայում։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, եւ մենք դեմ չենք եղել։ Թուրքիան յուրաքանչյուր փուլում Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ։ Ադրբեջանը նույնպես կողմ է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք միամիտ չենք։ Ընդ որում, գիտակցում ենք վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: