կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի». Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար

«Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի». Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար

՛՛Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի՛՛: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով ՛՛Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը՛՛ թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ՛՛ահաբեկչության՛՛ (չակերտները-խմբ.) համար՛՛:

Ալիևան մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ ''2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականների պայթյունի հետևանքով զոհվել է 65 մարդ''։

N8a [wsqwv` զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: ''Ականի պայթյունի հետևանքով 272 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ` 1991 թվականից մինչ օրս ականների զոհ է դարձել 3416 մարդ, որից 357-ը երեխաներ են, 38-ը՝ կանայք՛՛,-ասել է Ալիևան։

 

  • Կիսվել: