Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը. Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Մենք չենք կարող ունենալ երկակի ստանդարտներ։ Խոսքը միջազգային իրավունքի գերակայության մասին է։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ին տված իր մեկնաբանությունում ասել է Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ անդրադառնալով Ֆրանսիայի՝ ՀՀ ուղարկվող սպառազինության հարցին․
«Այն, ինչ ներկայացրել ենք, պաշտպանական զենք է։ Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, այն երբեք չի օգտագործվի»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն արդեն ստացել է զենքի առաջին խմբաքանակը Ֆրանսիայից:
Տեսանյութը՝ այստեղ: