կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը պետք է հնարավորինս շուտ համաձայնագիրը ստորագրի Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Հայաստանը պետք է հնարավորինս շուտ համաձայնագիրը ստորագրի Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, բացի այդ՝ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։

՛՛Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ՝ մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք՛՛,–ասել է Չավուշօղլուն։

Նա, ակնարկելով Հայաստանին, ասել է, որ դրսից՝ Արեւմուտքից, Արեւելքից այստեղ ոչ մեկը որեւէ բան չի ստանա, ուստի ԱԳ նախարարը ՀՀ-ին կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր:

Չավուշօղլուն խոսել է նաեւ Լաչինի միջանցքի մասին, անդրադարձել է խաղաղապահների դերին՝ ասելով, թե ռուսներին է վերապահված խաղաղապահ միջնորդությունը, եւ նրանք պետք է հետամուտ լինեն, որ ադրբեջանցի մասնագետների ստուգումները հանքաարդյունաբերության կենտրոններում որեւէ մեկը չարգելի։

՛՛Այստեղ գլխավոր պարտականությունը ռուսներին է, ոանի որ իրենք են ուղիղ ձեւով պատասխանատու Լաչինի միջանցքի գործունեության համար՛՛,–նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: