չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը պետք է ասի Ադրբեջանին՝ զորքերդ հանի, նոր կսկսենք խոսել. Ռուստամյան

Հայաստանը պետք է ասի Ադրբեջանին՝ զորքերդ հանի, նոր կսկսենք խոսել. Ռուստամյան

ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման ընթացակարգ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, փաստացի սառեցված է:

«Կառավարության ծրագրում ճիշտ հակառակն է գրված, որ մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, օգտագործելով անգամ մեր նախագահ լինելը , մեր անվտանգության երաշխիքներն ավելացնենք: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Ռուստամյանն ասաց, որ ՀՀ իշխանությունն ինքն էլ չի ճանաչում Հայաստանի սահմանները, սկսել են օգտագործել Ադրբեջանի կողմից օգտագործվող «պայմանական սահման» արտահայտությունը. «Թող գան այդ պայմանական սահմանի վրա կանգնեն: ԵՄ առաքելությունը հիմա ո՞ր սահմաններն է հետազոտում: Բացի Փաշինյանից ոչ ոք Ալմաթիի գռչակագրով չի առաջնորդվում: Պարզ չի՞, որ Ալմաթիի հռչակագիրը միջոց էր, որով տվեցինք Արցախը»:

Նրա խոսքով, Հայաստանը տարածքներ է կորցրել եւ դրանք վերադարձը չի դնում որպես նախապայման. Նա պետք է ասի՝ խաղաղության պայմանագրից կարելի է խոսել, երբ իմ սուվերեն տարածքներից քո զորքերը հանի: Զորքերդ հանի, նոր կսկսենք խոսել: Բա ինչի՞ Ալմաթիի հռչակագիրը չի հիշում, որը խախտված է»:

  • Կիսվել: