Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք, սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ Այս մասին այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասել է նա։
Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։