ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ասել է. "Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը՝ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն"։

Անդրադառնալով խաղախության պայմանագրի շուրջ ակնկալվող բանակցություններին` Հունանյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ այսօր խաղախության պայմանագրի հայկական կողմի առաջարիկներին չի պատասխանել: 

Նշենք, որ խաղախության պայանագրի շուրջ հայկական կողմի առաջարկները փոխանցվել էին ադրբեջանական կողմին Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: