երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին և ողջունում է համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Աքաբայում Համատեղ շփման խմբի նախարարական հանդիպման շրջանակում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Ընդգծվում է, որ Հայաստանը աջակցություն է հայտնում սիրիացի ժողովրդին իր պատմության այս կարևոր և վճռորոշ պահին։

«Մենք հանդես ենք գալիս քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացի օգտին՝ հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ողջ տարածաշրջանում», - ընդգծել է ԱԳՆ-ն։

  • Կիսվել: