Հայաստանը, Իրանը և Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը. Միրզոյան
Հայաստանը, Իրանը եւ Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։
«Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաեւ Հնդկաստանի համար, եւ մենք արդյունքում կկարողանանք հասնել այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքով»,-նշեց Միրզոյանը:



