երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի: Այս մասին հայտնում է Բելտա-ն։

Նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։

Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։

Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում․ «Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,-ասել է Լուկաշենկոն։

«Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է նա՝ ընդգծելով՝ եթե Արևմուտքից «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: