երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. Սիմոնյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. Սիմոնյան

Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Դուք պատկերացնու՞մ եք այդ իրավիճակը: Ինձ համար իմ երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` պետք է ստիպել, որ ՀԱՊԿ-ն աշխատի, իսկ եթե չի աշխատի, ապա կփնտրեն այլ մեխանիզմներ:

«Հիմա սպասում ենք առնվազն քաղաքական գնահատականի, սակայն, միևնույն ժամանակ, դա մեզ համար բավարար չէ և մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ Ինչքան սպասել ենք, հերիք է»,- եզրափակեց Սիմոնյանը:

  • Կիսվել: