ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը համաձայնել է կրակի դադարեցմանը, Ադրբեջանը՝ դեռ ոչ. Օ՝Բրայեն

Հայաստանը համաձայնել է կրակի դադարեցմանը, Ադրբեջանը՝ դեռ ոչ. Օ՝Բրայեն

ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին համոզել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը:

«Նախագահի կարգադրությամբ մենք հանգստյան օրերն անցկացրել ենք՝ ձգտելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում միջնորդական դեր ստանձնել: Հայաստանը համաձայնել է կրակի դադարեցմանը, Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք նրանց դրդում ենք այդ քայլին»,- ասել է նա CBS հեռուստաընկերության եթերում:

  • Կիսվել: