շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա. նա կգործի Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում

Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա. նա կգործի Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում «ՀՀ ՆԳՆ-ի եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին որոշում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԵՄ իրավապահ մարմինների հետ համագործակցության նպատակն է ընդլայնել անդրազգային հանցավորության դեմ պայքարը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլոլորտներում:

 Այս համատեքստում, Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է  հիշյալ համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռնի՝  Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում, կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:

  • Կիսվել: