կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանը եւ Իրաքը թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ. Ռուստամ Բաքոյան

Հայաստանը եւ Իրաքը թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ. Ռուստամ Բաքոյան

Մեր երկու երկրները թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, եւ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

ԱԺ-ից հայտոնւմե ն, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում բարեկամական խմբի ղեկավարը մեծապես կարեւորել է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքի երկրների եւ, հատկապես, Իրաքի Հանրապետության հետ: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է վերջերս Հայաստան ժամանած Իրաքի նախագահի առաջին` պատմական այցին:

Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Երկուստեք արժեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել պատգամավորական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը:

Քննարկվել են փոխայցեր կազմակերպելուն, մի շարք ոլորտներում առարկայական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

  • Կիսվել: