կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը և Իրանն ունեն հազարամյա ընդհանուր պատմություն, մշակութային և պատմական համատեղ ժառանգություն. ՀՀ դեսպանը՝ ԻՌՆԱ լրատվական գործակալության գլխավոր տնօրենին

Հայաստանը և Իրանն ունեն հազարամյա ընդհանուր պատմություն, մշակութային և պատմական համատեղ ժառանգություն. ՀՀ դեսպանը՝ ԻՌՆԱ լրատվական գործակալության գլխավոր տնօրենին

Նոյեմբերի 15-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը այցելել է ԻՌՆԱ լրատվական գործակալության կենտրոնակայան, որտեղ կատարել է շրջայց գործակալության տարբեր բաժանմունքներում և հանդիպում ունեցել ԻՌՆԱ-ի գլխավոր տնօրեն Ալի Նադերիի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպան Արսեն Ավագյանը նշել է, որ Հայաստանը և Իրանը ունեն հազարամյա ընդհանուր պատմություն, մշակութային և պատմական համատեղ ժառանգություն, և այս ամենը երկու երկրների հանրության լայն շրջանականերին հասանելի դարձնելու համար լրատվամիջոցների դերակատարումը կարևոր է։

ՀՀ դեսպանը նշել է նաև, որ Արմենպրես և ԻՌՆԱ լրատվական գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը լավ հիմք կարող է լինել համագործակցության համար։

Ալի Նադերին ներկայացրել է ԻՌՆԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործակալության հարուստ պատմությունը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների մշակույթի, պատմության և զբոսաշրջային հնարավորությունների լուսաբանման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման մասին։

  • Կիսվել: