ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը

Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը

Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգստի (Վրաստան) և Կովկաս նավահանգստի (ՌԴ, Կրասնոդարի երկրամաս) միջև։

Ըստ փոխվարչապետի՝ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև 2024 թվականը ժամանակահատվածում Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ընդհանուր ծավալը ավելացել է 3,7 մլրդ ռուբլով:

Արդյունքում 2021 թ․-ին ձեռք են բերվել ժամանակակից մարդատար վագոններ, նոր էլեկտրագնացքներ՝ ներքին տրանսպորտային հաղորդակցության համար, բեռնատար կիսավագոններ։ 2022 թ․-ին նախատեսվում է նոր՝ 4 վագոնով էլեկտրագնացքի ձեռքբերում։

Այսպիսով, մինչև 2025 թ․-ը ՀԿԵ-ն գրեթե ամբողջությամբ կթարմացնի ուղևորատար և բեռնատար շարժակազմերը։

«Մոտ ժամանակներս ՀԿԵ-ի հետ համատեղ մենք նախատեսում ենք վերսկսել լաստանավային հաղորդակցությունը Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ երթուղով, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև», – ասել է Գրիգորյանը:

 

  • Կիսվել: