շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի

Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում:  Այս մասին ասված է շարժման տարածածհաղորդագրության մեջ

««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել․

  • ՀՀ Ազգային ժողովից՝
  • ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում,
  • անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։
  • Արտաքին և ներքին քաղաքականության բոլոր ուղղություններով ձախողած և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։

Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։ Պաշտպանենք մեր պետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: