չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստանը երեք հռչակագրերի արանքում». Արմեն Գեւորգյան

«Հայաստանը երեք հռչակագրերի արանքում». Արմեն Գեւորգյան

44-օրյա պատերազմից հետո ավանդական դարձան ոչ միայն եռակողմ հայտարարությունները, այլև միջազգային տարբեր ձևաչափերում  ընդունված հռչակագրերը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այն վերնագրելով՝ « Հայաստանը երեք հռչակագրերի արանքում»:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից կարևոր են երեք հռչակագրերը՝ 2021 թվականի հունիսին Շուշիում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվածը, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում թյուրքական պետությունների գագաթնաժողովում ընդունվածը և 2022 թվականի փետրվարին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվածը։ Ինչպես տեսնում եք, նրանց մեջ չկա մեկը, որին անմիջական մասնակիցը լինի Հայաստանը, բայց բոլորն էլ որոշակիորեն առնչվում են մեզ։

Հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հռչակագիրը շուտով հայտնվի այս շարքում:

Վերոնշյալ հռչակագրերում զգացվում է Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցային պայքարը տարածաշրջանում գլխավոր դերակատարի համար։ Ակնհայտ է, որ այս պայքարում վճռորոշ գործոնը Ադրբեջանի վրա առավելագույն ազդեցությունն է։

Այդ ազդեցության համար Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի հաշվին, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին նոր առավելություններ ստանալ տարածաշրջանում՝ դարձյալ Հայաստանի հաշվին։

Միաժամանակ բաց է մնում հարցը՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը այս ամենից, իսկ ավելի ճիշտ՝ էլ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը»։

  • Կիսվել: