ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան

Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը: Այս մասին «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է։

«Առաջ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Պայմանականորեն ասած՝ մտածում էինք, որ հնարավոր էր զանգահարել հեռախոսով և ասել. «Խնդիր ունեմ»: Ի պատասխան՝ կասեն. «Լավ սիրելիս, կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի գործում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր ամբողջ անվտանգության հայեցակարգը կառուցվել է սրա վրա, իսկ նորը դեռ չկա։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա ճգնաժամ է», - ասել է ԱԽՔ-ը։

Լրագրողի հարցին, թե ինչ պետք է անել, Գրիգորյանը պատասխանել է.

«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»։

Դիտարկմանը, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն արձագանքել է.

«Մի քանի նման պայմանագրերի մասին, դա միակը չէ»։

  • Կիսվել: