շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին. փոխվարչապետ

Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին. փոխվարչապետ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Խոսելով այն մասին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը՝ Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Լրագրողները ճշգրտող հարց հնչեցրին, թե հայկական կողմի դիրքորոշումը կապվա՞ծ է եղել արդյոք ռազմագերիների խնդրի հետ, ինչն ի պատասխան՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ նախկինում այդ մասին արդեն խոսել է:

՛՛Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողները Գրիգորյանին հարց էին ուղղել ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության մասին խոսակցությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասել էր, որ հայկական կողմն իր դիրքորոումը կհայտնի ավելի ուշ:

  • Կիսվել: