շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Բավականին բարդ գործընթացների մեջ ենք գտնվում, և ոչ ոք չի ասել, որ խաղաղության հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը

Լրագրողների՝ Աղդամի ճանապարհին վերաբերվող հարցերին նա պատասխանել է, որ Աղդամի ճանանապարհի հետ քննարկումները գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տիրույթում:

«Հայաստանը բացառապես Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ է ունենում իր քննարկումները:

Լաչինի միջանցքի վերաբերյալ առանձին կետ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, որի տակ ստորագել են Հայաստանի վարչապետը, Ռուսատանի և Ադրբեջանի ղեկավարները, իսկ Աղդամի ճանապարհի հետ կապված որևէ պայմանավորվածության և համաձայնության վերաբերյալ հարցերը պետք է ուղղել ԼՂ իշխանություններին»,- ասել է նա:

Արթուր Հովհաննիսյանը նաև նշել է, որ խաղաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ և երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:

«Մինչ այս պահը դեռևս չի հաջողվել մոտարկել մոտեցումներն այս առումով, փախադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև, փախադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին, բայց մինչև այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,- ասել է նա:

  • Կիսվել: