ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը բանակցությունների ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է՛՛:

Նա նշել է, որ երկու երկրները ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Գերասիմովի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշը ՛՛Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է՛՛:

 

 

  • Կիսվել: