շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք Ադրբեջանական կողմին ենք փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Երեւանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հերթական փուլը՝ ադրբեջանական կողմին փոխանցելով իր առաջարկները: 2022 թվականի մարտին Բաքուն Երեւանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել եւ ուղարկել իր տարբերակը։

  • Կիսվել: