շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում շատ գործատուներ աշխատողներին հեռացնում են բանավոր բացատրությամբ․ Պետրոսյան

Հայաստանում շատ գործատուներ աշխատողներին հեռացնում են բանավոր բացատրությամբ․ Պետրոսյան

Հայաստանում շատ գործատուներ՝ օգտվելով Աշխատանքային օրենսգրքի խնդրիներից, աշխատողներից չեն պահանջում գրավոր տեսքով բացատրություններ եւ հեռացնում են նրանց բանավոր բացատրությամբ: Այս մասին այսպր ԱԺ նիստում Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ գործատուները պարտավորվում են աշխատողներից պահանջել գրավոր բացատրություն ներկայացնել չկատարված աշխատանքի համար եւ նշել պատճառները:

Պետրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանում ստեղծվել է կայուն պրակտիկա, որն է՝ աշխատողներին տեղեկացնել բացթողումների մասին բանավոր ձեւով, ինչն անընդունելի է, եւ նման պրոցեսները պետք է իրականացվեն գրավոր տեսքով:   

  • Կիսվել: