երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում  քաղաքական հետապնդում չկա․ Հայկ Կոնջորյան

Հայաստանում քաղաքական հետապնդում չկա․ Հայկ Կոնջորյան

Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Իմ քայլը»  խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն։

«Քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ: Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: Ես կարծում եմ, որ զուր են ջանքերը երևույթների վրա քաղաքական շղարշ քաշելու, որոնք ամենևին քաղաքական չեն: Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում»,- ասաց Կոնջորյանը:

 

 

  • Կիսվել: