հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը

Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ծրագիր, որով կխթանվի երկրում փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը: Այս մասին մարտի 3-ի կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա մի կողմից թույլ կտա ազատվել ազոտական պարարտանյութերի բարձր գների ճնշումներից, մյուս կողմից մեր երկիրն ինքնաբավ դարձնենք բարձրորակ ու առողջության համար անվնաս պարարտանյութերով»,-ասաց Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով մինչև 3 հա մշակվող տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռ զգալի անելիքներ կան: Դեռ 35 պայմանագիր է կնքված:  

  • Կիսվել: