երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում ում կընտրեին քաղաքացիները. սոցհարցման արդյունքներ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում ում կընտրեին քաղաքացիները. սոցհարցման արդյունքներ

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հանրային կարծիքի իր ուսումնասիրությունը: Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա 20 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին:

Տվյալները հավաքագրվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ը իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով: Հարցումն իրականացվել է մոտ 1,503 մարդու շրջանում, որոնք եղել են և Հայաստանի քաղաքացիներ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են Հայաստանում:

Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:

Թե որ կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, հարցվածների 20 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, 2 տոկոսը՝ Դաշնակցությանը, 1 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը:

  • Կիսվել: