ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում. նախարար

Հայաստանում իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում. նախարար

Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1մլն 168.501 քաղաքացու պատվաստում: Այդ մասին կառավարության նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Առաջին դեղաչափ ստացել են 761.820 (38.1 % չափահաս բնակչության), երկու դեղաչափ ստացել են 406.681 քաղաքացի (բնակչության 20%): Պատվաստման հետևանքով բարդության որևէ հիշատակման արժանի դեպք չի գրանցել: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում և հետևում իրավիճակին», - կառավարության նիստի ժամանակ հայատարարել է նախարարը:

Նրա նշել է, որ վարակվածների շրջանում պատվաստված անձանց թիվն ընդամենը 3.6 % է։

Ըստ նախարար Ավանեսյանի՝ արդեն իրականացվում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց պատվաստումից հետո անցել է վեց ամիս: «Մենք հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիաներին», - ասել է Ավանեսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: