շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հայաստանում մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 874 դեպք, 412 հազար 3-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 566 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  3 նոր դեպք, առողջացել է 518 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 55 հազար 957 -ի:

  • Կիսվել: