հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, այս պահին, սակայն, սահմանափակումների կարիք չկա. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, այս պահին, սակայն, սահմանափակումների կարիք չկա. Անահիտ Ավանեսյան

Վերջին մեկ ամսվա ընթցքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Դա, ըստ նախարարի, պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ, ինչպես նաև ակտիվ կերպով զարգանում է ալիքը եվրոպական երկրներում:

«Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած  զարգացման: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասկանանք՝ արդյո՞ք ալիքն ունի ավել տարածվելու միտում, թե՞ գնում ենք կայունացման», - նշեց նախարարը:

Եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճան, որ կարիք լինի սահմանափակումների, նախարարությունը կգնա այդ քայլին, բայց այս պահին նման իրավիճակ չկա:

«Մեր խորհուրդն է, որ  բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրեք դիմակ, ռիսկային միջավայր է», - ասաց Ավանեսյանը:

Նախարարը կոչ է անում մինչև սեպտեմբեր ամիսը ստանալ նաև կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափը:

  • Կիսվել: