Հայաստանում ենթադրյալ հեղաշրջման փորձի կազմակերպումն արվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների գիտությամբ. Խաչատրյան (տեսանյութ)
Հայաստանում ենթադրյալ հեղաշրջման փորձի կազմակերպումն արվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների գիտությամբ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա ընդգծեց, սակայն, որ դա իր ներքին համոզմունքն է։
Խաչատրյանը, մասնավորապես, նշեց. «Որովհետեւ ես չեմ կարծում, որ ՌԴ-ում հատուկ ծառայությունները կամ անվտանգության համար պատասխանատու հիմնարկներն այդքան հեռու եւ այդքան ոչ պրոֆեսիոնալ կգտնվեն, որ ՀՀ-ից տասնյակ մարդիկ են գալիս, պատրաստություն են անցնում, եւ դրա մասին ոչ մեկ տեղյակ չի, աշխատավարձ են ստանում, զենք են ստանում եւ դրա մասին ոչ մեկ տեղյակ չի: Իմ ներքին համոզմամբ՝ տեղյակ են եղել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր համոզմամբ մասնակիցների թիվը 7 չի, այլ շատ ավելի է:
Խաչատրյանը ասաց, որ եթե ՌԴ պատկան մարմինները չեն իմացել այդ մասին, սա խոսում է շատ մեծ խնդրի մասին. «Սա խոսում է այն մասին, որ այդ պատկան մարմինները այդքան էլ պատկան չեն եւ տեղում չեն, շատ հեռու են իրենց տեղում լինելուց, եթե չեն իմացել: Իսկ եթե իմացել են եւ նրանց թողտվությամբ եւ կազմակերպմամբ է ամեն ինչը արվել, սա արդեն այլ խնդիր է եւ այս խնդրի հիմքում քաղաքական դիվանագիտական լուրջ խնդիրներ են առաջանում: Հիմա այս եթեների պատասխանը տալու համար քննություն է իրականացվում, բայց ամեն դեպքում որ ասում են հետք, հետքը էլ ո՞նց է լինում: Պատրաստվում են Ռուսաստանում, պատրաստվում են հատուկ ռազմաբազայում,ստանում են որոշակի աշխատավարձ»:
Մանրամասները՝ տեսանյութում.