ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը

Օրեր շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում տեղակայված, երեկ էլ Արցախից Հայաստան ուղևորվող պատանիների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի ծառայողների գործողությունների մասին «Լուրերը» մեկնաբանություն է խնդրել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինից:

Դեսպանը հերթական անգամ շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել կայուն լուծում, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել տարատեսակ միջադեպերով վտանգել քաղաքացիներին: Վերջերս Հայաստան այցելեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, և հենց այս թեմաները մենք քննարկեցինք վարչապետի, արտգործնախարարի հետ:

Ընդգծեցինք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, հեշտացնել բանակցությունների սեղան վերադառնալու գործընթացը, որովհետև խաղաղությունն իրոք կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ դրա համար կարևոր է ագրեսիայի ու ատելության խոսքի կրճատումը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

  • Կիսվել: