երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

Հայաստանում բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

Հանրապետությունում հունիսի 21-ի դրությամբ ունենք 65 հազարից ավելի պատվաստում, որից 53 հազարը՝ առաջին դեղաչափ: Այս մասին այսօր  ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից հարաբերական կայուն իրավիճակ է, դեպքերի կտրուկ աճ չի գրանցվում:

Միաժամանակ, Սահակյանն ասաց, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը քիչ-քիչ բարձրացել է: Ըստ Սահակյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը պատվաստումն է:

«Աշխարհի 180 երկրում օրական շուրջ 40 միլիոն պատվաստում է կատարվում: Հանրապետությունում հունիսի 21-ի դրությամբ ունենք 65 հազարից ավելի պատվաստում, որից 53 հազարը՝ առաջին դեղաչափ: Ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել: Սա նշանակում է, որ տարածաշրջանում վերջին տեղում ենք»,- ասաց Սահակյանը:

Սահակյանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, կոլեկտիվ իմունիտետի մասին խոսք չի լինի, և բնականոն կյանքին վերադառնալը երկար ժամանակ կպահանջի:

  • Կիսվել: