շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանություն կբացվի

Հայաստանում Բելգիայի դեսպանություն կբացվի

Հայաստանում Բելգիայի դեսպանություն կբացվի։

Այս մասին հայտնեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բելգիացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց նաև, որ դեսպանությունը կբացվի իր առաջարկով։

«Այս ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք տալիս մեր և Հայաստանի քաղաքական հարաբերություններին։ Բայց մեր կամքն է, որպեսզի մեր շփումներն էլ ավելի ամրապնդվեն թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական ոլորտներում»,- նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: