երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Հայաստանն ուզի, թե չուզի՝ իր բոլոր հարևանների հետ պետք է հանդիպի և բանակցի․ Սերգեյ Բագրատյան

Հայաստանն ուզի, թե չուզի՝ իր բոլոր հարևանների հետ պետք է հանդիպի և բանակցի․ Սերգեյ Բագրատյան

Հայաստանն ուզի, թե չուզի՝ իր բոլոր հարևանների հետ պետք է հանդիպի և բանակցի, գա մի վիճակի, որտեղ կայունություն պետք է ապահովվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Էրդողանի հետ Փաշինյանի կողմից հանդիպում խնդրելու մասին Էրդողանի հայտարարությանը։

Լրագրողի դիտարկմանը՝ ինչու ենք խնդրում և ոչ թե տալիս հնարավորություն, ընդ որում, պայման է դրվում, որ այդ խնդրանքն ուժի մեջ կլինի, եթե ստանան Զանգեզուրի միջանքցը, Բագրատյանը նշեց, թե այս պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը, հանդիպման հրավերից ավելի շուտ, հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հայաստանի ղեկավարության հետ քննարկելու ռազմաքաղաքական իրավիճակը։

  • Կիսվել: