երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:

  • Կիսվել: