շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը փնտրում են հեռանկարային համագործակցության նոր ուղղություններ. Գրիգորյան

Հայաստանն ու Ռուսաստանը փնտրում են հեռանկարային համագործակցության նոր ուղղություններ. Գրիգորյան

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ փնտրում են հեռանկարային համագործակցության նոր ուղղություններ: Այս մասին Ռուսաստանի Օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նոր նախաձեռնությունները, ըստ նրա, օգտակար կլինեն երկու երկրների, նրանց ժողովուրդների, տնտեսությունների, աշխարհում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության համար։

Գրիգորյանը բարձր գնահատեց հայ-ռուսական կապերը՝ առանձնացնելով ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխշփումները ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում։

 

  • Կիսվել: