հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և, այո, Բաքուն վերադարձրեց այն, ինչ իրեն էր պատկանում»․ Լավրով

«Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և, այո, Բաքուն վերադարձրեց այն, ինչ իրեն էր պատկանում»․ Լավրով

 Երևանում ՀԱՊԿ խորհրդաժողովի ժամանակ հայկական կողմը հրաժարվեց ընդունել կազմակերպության առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ տեղակայելու մասին, որովհետև Երևանը ցանկանում էր այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստաալիքի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։

Սակայն, ըստ Լավրովի, դրան ոչ բոլորն էին պատրաստ, քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի։

«Նախկինում Հայաստանն էր երկար ժամանակ օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները։ Հետո ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում։ Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- հայտարարել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: