շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, շնորհակալություն բոլորին. Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում

Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, շնորհակալություն բոլորին. Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում

Քանի որ Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ օրակարգի բոլոր հարցերի շուրջ մասնակիցների մոտ կոնսենսուս կա:

«Այդ կապակցությամբ մենք միանգամից կարող ենք անցում կատարել փաստաթղթերի ստորագրամանը: Դա լավ նշան է, լավ մթոնոլորտ: Քանի որ Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Կարծում եմ, որ արդյունավետ համագործակցություն ստացվեց եւ հուսով եմ, որ կշարունակենք այդ ոգով»,- նշեց Փաշինյանը:

Նրանից հետո ելույթ ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն Փաշինյանը ընդհատեց նրան՝ նշելով, որ կցանկանար Բելառուսին շնորհավորել ԵՏՄ-ում նախագահության կապակցությամբ:

Ի պատասխան՝ Լուկաշենկոն Փաշինյանին եւ հայկական կողմին շնորհակալություն հայտնեց կազմակերպությունում արդյունավետ նախագահության համար:

  • Կիսվել: