երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Ադրբեջшնցnւ կրшկnցից տուժած Անի Ավետիսյանը ևս 3 վիրահատության կարիք ունի

Ադրբեջшնցnւ կրшկnցից տուժած Անի Ավետիսյանը ևս 3 վիրահատության կարիք ունի

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանին վիրահատել են, բայց նա դեռ ևս երեք վիրահատության կարիք ունի: «Ազատությանը» հայտնել է սյունեցի կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:

Քրոջ փոխանցմամբ՝ Անիի ազդրի ոսկորը փշրված է, և բժիշկները պայքարում են 39-ամյա կնոջ ոտքը փրկելու համար: Անին հրազենային վիրավորումը ստացել էր, երբ պաշտպանել էր իր անչափահաս երեխաներին Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորից:

Առողջապահության նախարարությունը կնոջ վիճակի մասին մանրամասն տվյալներ չի ներկայացնում:

Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմանը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։ Ավելի վաղ քույրը լրագրողներին հայտնել է, որ առաջինը երեխաներն են տուն հասել դպրոցից ու տեսել են հյուրասենյակում զինված ադրբեջանցի է պառկած։ Զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Անիի քույրը՝ Արփին երեկ լրագրողներին պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը տեսել են կնոջ դպրոցական երկու երեխաները: Դպրոցից վերադարձառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը: Քանի որ հեռախոսը միացրած է եղել, Անին լսել է գոռգոռոցները։

Նա մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները: Ադրբեջանցին փորձել է լիցքավորել ինքնաձիգն ու այդ ընթացքում վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել:

  • Կիսվել: