երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. նախարար

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է. նախարար

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է»։

Խոսելով անցակետի բացման ժամկետների մասին՝ նախարարը նշել է, որ դա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից:

«Որևէ հստակեցում այդ մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում այդպիսի հստակեցման»,-ասել է Խուդաթյանը:

 

  • Կիսվել: