շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ապրիլի 17-ին, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

՛՛Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: