շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանին տրամադրված օգնությունները կազատվեն մաքսավճարներից և հարկերից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Հայաստանին տրամադրված օգնությունները կազատվեն մաքսավճարներից և հարկերից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հեղինակը մանրամասնեց՝ նախագիծը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն: 

«Բացառություն է մեկ վճարը: Խոսքը պետական պարտադիր տուրքի մասին է, ըստ որի՝ սահմանվում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս բոլոր վճարներն այս արտոնությամբ վերացվում են: 

 

Սա նաև հնարավորություն կտա, որ ժամ առաջ այդ օգնությունը տեղ հասնի, և ՀՀ կառավարության համապատախան մարմինները ժամ առաջ կբաշխեն օգնությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին: Որովհետև այս դեպքում, քանի դեռ չկա վճարումը, ցավոք սրտի, այդ ապրանքները մինչև գանձապետական հաշվեհամարին վճարումը հավաստող փաստաթուղթը, չեն կարող բաց թողնվել մաքսային պահեստներից»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: