հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: 

ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Բլինքեն հանդիպումից: 

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին»:

Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, կարող են ուժեղացնել երկու երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով,և այս ամենը քննարկել են վարչապետ Փաշինյանի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: