կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։  Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, փոխվարչապետն ասաց. «Իքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետեւ շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք  այլ որակ ու տրամաբանություն ունեն:

Երկրորդը, իրականում, դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»:

Ըստ նրա՝ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես, Պրահայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրին. «Դա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի 1991-ի դեկտեմբերի դրությամբ սահմանագիծը վերարտադրելու գործընթացի հետ»:

  • Կիսվել: