ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Հայաստանի շահերը ներկայացնող թիմը լուրջ դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան. Միրզոյան

Հայաստանի շահերը ներկայացնող թիմը լուրջ դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան. Միրզոյան

Հայաստանի շահերը ներկայացնող թիմը պրոֆեսիոնալիզմի եւ բովանդակության առումով լուրջ դատական ​​հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ  այս գործընթացն իսկապես կարեւոր է, քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է։

՛՛Նախնական արդյունքների մասին կիմանանք միայն նոյեմբերին։ Խոսքս որոշումների մասին է՝ կիրառե՞լ հրատապ միջոցներ, թե՞ չկիրառել՛՛,-նշեց Միրզոյանը:

Նա նաեւ հավելեց. ՛՛Հայաստանը ներկայացնող թիմը թե՛ մասնագիտական, թե՛ բովանդակային առումով լուրջ հայց է ներկայացրել։ Եվ մենք արդեն կարող ենք արձանագրել մեկ կոնկրետ արդյունք՝ Ադրբեջանը վերջնականապես հեռացրել է մանեկեններըն ու սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմավարի պուրակից»։ Ակնհայտ է, որ պուրակը հայատյացության ու այլատյացության յուրօրինակ դրսեւորում է։ Մեր հայցը օգնել է հեռացնել սկանդալային մանեկեններին՛՛:

 

  • Կիսվել: