ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, բանալին ՍԴ ճգնաժամի հաղթահարման մեջ է․ Բաբաջանյան

Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, բանալին ՍԴ ճգնաժամի հաղթահարման մեջ է․ Բաբաջանյան

Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, և այդ պատերազմում գործում են բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այս պատերազմն ուղեկցվում է ներքին ու արտաքին մի քանի աղբյուրներից սնվող հարձակումներով: Ճիշտ նման գործելաոճ, ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք մեր նորագույն պատմության տարբեր փուլերում, տեսել ենք 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ ու հետո, 2008-ի մարտի 1-ից առաջ ու հետո, տեսնում ենք նաև այսօր: Միակ տարբերությունն այն է, որ պետության և ժողովրդի դեմ պատերազմողներն այն ժամանակ ունեին իշխանություն, և դա անում էին իշխանական ու պետական աշխատասենյակներից, իսկ այսօր հանդես են գալիս արդեն ոչ իշխանական, պսևդոընդդիմության դիրքերից»,-ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքով՝ երկրի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման մեջ է:

«Օբյեկտիվ պատճառներով դա չստացվեց հանրաքվեի միջոցով, ուստի ճգնաժամը պետք է հաղթահարել այստեղ, այս դահլիճում և ամենակարևորը միասնականությամբ և համախոհությամբ»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: