երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Հայաստանի ՆԳՆ փոխնախարար. Նախարար դառնալու մտադրություն չունեմ

Հայաստանի ՆԳՆ փոխնախարար. Նախարար դառնալու մտադրություն չունեմ

Նախարար դառնալու ծրագրեր չունեմ: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նրա խոսքով, ինքը նախարարությունում ունի հստակ մանդատ. «Ես զբաղեցնում եմ Հայաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը և պատշաճ կերպով կատարում եմ ինձ վրա դրված պարտականությունները»,- նշեց Արփինե Սարգսյանը։

Նա հիշեցրեց նաև ոստիկանական զորքերի փոխարեն ոստիկանական գվարդիա ունենալու  նախաձեռնությունը։

«Օրինագծի ձևավորումը վերջնական փուլում է։ Այն շուտով կներկայացվի կառավարություն։ Այս տարի զգալի առաջընթաց կլինի, հստակություն կարվի նաև կադրային հարցերում»,- հավելեց փոխնախարարը։

Նա պարզաբանեց, որ գվարդիայի հրամանատարը համատեղելու է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։

  • Կիսվել: